Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ոսկեգործության դասարանի ուսումնական ծրագիր

Փուլ առաջին

Այս փուլում աշակերտներին ուսուցանելու ենք երկու ուղղությամբ՝ ճանաչողական  և արհեստագործական։

Այդ նպատակով որպես վերջնական պատրաստի իր ընտրել եմ <<շախմատը>>, թե որպես վերջում մետաղից արձանիկների տեսքով խաղաքարերի պատրաստմամբ, թե որպես տարբեր միներալներից հղկված կտորներով պատրաստված շախմատի դաշտի միջոցով ակնագործական գործընթածների ուսուցանման միջոցով։

Աշակերտները պետք է ընտրեն իրենց հոգեհարազատ մի խաղաքար, նկարեն մոտավոր էսքիզը, որի հիման որա հատուկ փորագրության և քանդակի համար նախատեսված ոսկերչական մոմից՝ կտրման, խարտման, հղկման և փայլեցման տեխնիկաները օգտագործելով ստանան մոմից արձանիկ։ Այդ ընթացքում աշակերտները կճանաչեն նյութը և կսովորեն, թե որ գործիքի, ինչպիսի կիրառման դեպքում, ինչ արդյունք են ստանում։ Այնուհետև մոմե խաղաքարը ոսկերչական ձուլման միջոցով կդառնա արույրե (латунь)։

Ձուլման գործընթացը թույլ կտա սովորելու նաև բաց կրակի միջոցով արդեն մետաղների ֆիզիկական փոփոխություններին և ֆիզիկայի մի շարք օրենքների ակնառու կիրառումը հենց իրենց ձեռքերով կառաջացնի հենց իրենց անհատական շախմատաքարի ստեղծումը։

Դասարանի աշակերտների առանձին-առանձին իրագործված խաղաքարը վերջում կմիանա մյուս արձանիկներին և միասնական աշխատանքի հետևանքով ակնառու գեղարվեստական որակ ներկայացնող արդյունք կձևավորվի, որը կդաստիարակի աշակերտների մոտ, թե անհատական որակները և թե թիմային աշխատանքի որակները։

Կատարման ընթացքը կունենա հետևյալ տեսքը․

ա)  խաղաքարի ընտրություն

բ)   էսքիզ

գ)  տեխնոլոգիական նյութին ծանոթացում

դ)  գործիքներին և հմտություններին ծանոթացում

ե)  բուն խաղաքարի պատրաստում՝ խարտման, հղկման, փորագրման եղանակով

զ)  մոմե պատրաստվածքներից լավագույնների ընտրություն

է)  ձուլման գործընթաց իր ամբողջ տեխնոլոգիական ցիկլով

ը)  արդեն մետաղական վիճակի եկած արձանիկների մշակում, հղկում և փայլեցում

P.S․  Շատ կարևոր եմ համարում  նույնիսկ միանման անվանում ունեցող խաղաքարի պատրաստման ժամանակ աշակարտների ուրույն տեսած տեսքի արձանիկի մարմնավորումը և նույնիսկ ցանկալի է, որ բոլորը, թե չափսերով, թե արտաքուստ տարբեր լինեն։

Ակնագործական տեխնոլոգիաներին և անմիջականորեն մինեռալներին և տարբեր հատկորթյուններ ունեցող քարերի հետ հավանական շփման և ծանոթացման ակնառու միջոց է։

Անմշակ քարակտորից կտրման եղանակով անջատված թիթեղը անցնելու է կոպիտ այնուհետև նուրբ մշակումով և փայլեցումով։ Տեղադրվելու է խաղադաշտի վրա ոչ թե պարտադիր սև կամ սպիտակ սկզբունքով այլ մուգ կամ բաց ցանկացած գույն և երանգ ունեցող մշակված նմուշների համադրությամբ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s