Քանի որ քանդակի դպրոցն է, ուստի մեր նախագծային շաբաթը կսկսենք 《Մասնակցային ճարտարապետություն》հեռանկարային նախագծով։
Մեր աշխատանքը կտարբերվի նրանով, որ թղթի փոխարեն կօգտագործենք կավ և գույներ։
Սովորողներին (ավագ, միջին և կրտսեր դպրոց) կծանոթացնենք 《Մասնակցային ճարտարապետության》 աշխատանքներին, որից հետո կավով կսկսեն ծեփել իրենց պատկերացրած շենքերը։
Աշխատանքները տեսանյութի և լուսանկարների տեսքով կներկայացվի բլոգում։