Ապրիլ-մայիսի ծրագիր

20190326_123740

 

Քանդակի նոր արվեստանոցի ձևաորման աշխատանքներ:

Սովորողների հետ կաշխատենք քանդակի դպրոցի դրսի և ներսի ձևավորման ու գունավորման վրա։ Հաշվի առնելով նրանց առաջարկները՝ բանավոր և էսքիզային տարբերակներով, կստեղծենք հաճելի և հարմարավետ ինտերիեր։

Առաջիկա դասաժամերին կտրվեն առաջադրանքներ ավագ և միջին դպրոցի սովորողներին էսքիզային առաջարկներով ներկայացնեն իրենց տարբերակները՝ ինչպես արվեստանոցի ներքին հարդարման, այնպես էլ հարակից բակի ձևաորման աշխատանքների համար։

Հաշվի առնելով տարածքի առանձնահատքությունները՝ ցուցասրահի, թատրոնի, ճարտարապետության և դիզայնի նախագծման արվեստանոցների հարակից սյուները, քանդակի արվեստանոցը առաջարկում է այն վերածել քանդակների։

Սովորողների ուժերով կսկսենք նաև քանդակի արվեստանոցի ինտերի  ձևաորում՝ պահարանների, սեղանների, աթոռների դասաորում։

Քանդակի նյութերի համալրում՝ կավ, գիպս, մետաղալարեր։

Բացման արարողության ժամանակ կլինի ցուցահանդես սովորողների մինչ այժմ արված ստեղծագործություններով։ Կցուցադրվի կրթահամալիրի երգչախմբի հարսանեկան ծիսակատարություն՝ զուռնա-դհոլով, հարս ու փեսայով։

Թատերական բեմադրության ժամանակ հարսն ու փեսան կլինեն աշխատանքային գոգնոցներով, ձեռնոցներով և պաշպանիչ ակնոցներով։

Հարսը կներկայանա գիպսով, իսկ փեսան՝ քարով։

Ռեժիսոր՝ Քնարիկ Ներսիսյան և սովորողներ

Զգեստների  ձևավորում՝ Տաթև Աթոյան և սովորողներ

Բացման արարողությանը կհրավիրվեն սովորողների ծնողները և մանկավարժներ, ինչպես նաև կհրավիրվեն անվանի արվեստագետներ։

Քանդակի արվեստանոցի բացման արարողությունը նախատեսում ենք ապրիլի 18 ին ժամը 12:30 ին։

Մայիս ամիսը ամբողջությամբ կնվիրվի քանդակի և ճարտարապետության միջազգային սիմպոզիումի կազմակերպչական աշխատանքներին։

 

 

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s