Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոն

48372691_819542095059767_2138552431011692544_n

Միջազգային փառատոնի կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Փառատոնի համակարգողներ՝ 

  • հայկական կողմից՝ կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար, քանդակագործ Վիգեն Ավետիս, կրթահամալիրի գեղարվեստի ղեկավար  Քնարիկ Ներսիսյան,
  • իտալական կողմից՝ քանդակագործ, Կարարայի գեղարվեստի ակադեմիայի դոցենտ Մասիմո Լիպի, Ֆաենցայի Studio Ravagli-ի ճարտարապետ Ռոբերտո Ռավալի։

Աջակիցներ՝  ՀՀ մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Վայոց ձորի մարզպետարան, Տավուշի մարզպետարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա, «Սեբաստացիներ» հիմնադրամ։

Փառատոնի աշխատակարգ

Հունիսի 1-13՝ Տավուշի մարզ, Իջևան. քանդակների պուրակ

  • «Քաղաքի ծառն ու գետը» նախագծեր։

Հունիսի 15- հուլիսի 2՝ Երևան, կրթահամալիրի բանգլադեշ.

  • քաղաքային նոր համայնապատկեր. լանդշաֆտի, շինության ձևավորման նախագծեր.
  • քանդակագործների, ճարտարապետների վարպետության պարապմունքներ.
  • շրջիկ ցուցահանդեսներ. բանգլադեշը 100 սովորողի աչքերով։

Հուլիսի 3-18՝

  • Վայոց ձոր, Արատես՝
    — դպրական կենտրոնի բարեկարգման, ընդարձակման, բնապատկերային նախագծեր,
    — Արատեսի վանական համալիր. վանքի վերականգնման նախագիծ, աշխատանք տարածքում.
  • Երևան՝
    — քարե, կավե քանդակների ստեղծում Մայր դպրոցի պուրակում։

Մասնակիցները՝ երկրներից հրավիրված քանդակագործներ, կրթահամալիրի, Երևանի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի պատանի ստեղծագործողներ, գեղարվեստի ուսումնական հաստատությունների սովորողներ, Ճարտարապետաշինարարական համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ, անհատ արվեստագետներ։

Մասնակիցների գիշերակացը և սնունդը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ երևանյան, Արատեսի կացարաններում։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Փառատոնի գրասենյակ՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 747246։ Էլ. հասցե՝ info@mskh.am

Լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s