Այսօր տեղի ունեցավ Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցի բացումը։
Բացմանը ներկա էին ճարտարապետ, կոմպոզիտոր Արթուր Մեսչյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, Հրանտ Վարդանյանը, Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի խումբ ու էլի շատ հյուրեր…
Բացման արարողությունը սկսվեց Թատրոնի լաբորատորիայի՝ «Քանդակների հարսանիք» ներկայացմամբ: Բաց արվեստանոցներում 1-ին, 2-րդ դասարանցիները ներկայանում էին տեխնոլոգիական գործունեությամբ: Կրթական պարտեզում, Հյուսիսի տանիքներում սովորողների տարբեր խմբեր տարբեր գործունեություններ էին իրականացնում՝ պարտիզապուրակային աշխատանքներ, ֆուտբոլ, նկարչական պլեներ, զատկական պարերգեր, ներկայացման փորձեր և այլն:
Իսկ քանդակի արվեստանոցում սովորողները իրենց առաջին քայլերնեին անում դեպի քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոն։