Փառատոնի գրասենյակի հայտարարություն

57578693_1065968206942103_2117380415495864320_nՀարգելի գործընկերներ, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոնն իր բարձրակետում է։ Հայտերի ընդունումը շարունակվում է։ Այսօր աշխատանքը սկսվել է «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի հեղինակ, իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալիի հետ։ Ռավալին մինչև հուլիսի 8-ը Երևանում է, բնակվում է Հյուսիսի մեր կացարանում։ Այս նախագծով աշխատանքները ներկայացվում են օր առ օր։ Ծանոթացեք հունիսի 28-ի օրացույցին։ Փառատոնային գործող ցուցադրությունները ենթակա են ընդարձակման․ օրինակ՝ Իջևանից վերադարձած նախագծային խումբը Անի Սարգսյանի համակարգմամբ կներկայացնի «Աղստևը Իջևանում» նախագծային հարթակի աշխատանքները։ Ցուցադրությունները կարող են ամեն օր ավելանալ նաև մասնակիցների հայտերով։
Փառատոնի ծրագրով «Իսկական հարսանիք․ ժողովրդական օպերա» նախագծերը ըստ ժամանակացույցի շարունակվում են մինչև հուլիսի 18-ը։ Ակնկալվում է, որ Ֆոլկ բենդի, Կայծերի, Ակների, ուսուցչական վոկալ խմբի, ազգագրական երգ-պար-թատրոն միքսով փառատոնն իր հարթակներով կդառնա ավելի գրավիչ, ներկայանալի։ Խնդրում ենք արագացնել հայտերը, ներկայացնել նախաձեռնությունները՝ փառատոնը օրակարգը լրացնելու համար։
«Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում» նախագիծն սկսվում է հուլիսի 3-ին՝
Մայր դպրոցի մեծ պուրակում՝ քարե քանդակներ,
Գեղարվեստի արևելյան պուրակում՝ քարե քանդակներ,
Artասահմանում, բրուտանոցում՝ կավե քանդակներ,
Ոսկերչության և տեխնոլոգիայի սրահներում՝ այլ քանդակներ։
Այստեղ ևս պետք է մասնակցության հայտ ներկայացնել։ Մասնակիցները անհատական գրանցվելուց հետո ստանում են հրավերներ, հարթակի պատասխանատուն կազմում է ժամանակացույցը, թեման, ներկայացնում է տեխնիկական պայմաններ։
Նախագծային այս փուլը շատ անհատական է։
Վարպետության դասերի մասով փառատոնի համակարգողը՝ Վիգեն Ավետիս/բովանդակությունն  ու ժամանակացույցը կներկայացվի առանձին/։
Գրասենյակից սպասեք նաև «Արատես կարմիր ծաղիկ կամ ծաղկող Արատես» նախագծերի օրակարգի, ժամանակացույցի հանրայնացմանը։
Շնորհակալություն հիշեցման համար, հետևեք փառատոնի օրացույցին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s