Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային, բաց փառատոն․ հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնն ընթացքի մեջ է։ Փառատոնի նախագծային խմբերին են միացել գործընկեր-արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից։

Տեղեկացնենք, որ հուլիսի 3-ին, ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնին մասնակից նախագծային խմբերը մեկնել են փառատոնային ճամբարի տարբեր ուղղություններով՝ Սևանի «Ժայռ»ԱրատեսՋավախք։

Հուլիսի 4-ին 11։00-ից փառատոնի բաց, աշխատանքային հարթակներում աշխատող տարատարիք ստեղծագործական խմբերը հրավիրում են գործընկերներին, լրատվամիջոցներին՝ ծանոթանալու իրենց նախագծային գործունեությանը, իրականացվող նախագծերին՝ Օրը Ռոբերտո Ռավալիի հետՔարե, կավե քանդակների ստեղծում։

Ժամը 14։00, ցուցադրություն, կլոր սեղան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Artaսահման փառատոնային հարթակում (հասցե՝ Րաֆֆու 69, հեռախոս` 73 52 10 ) հանդիպում փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի, փառատոնի հայ և օտարեկրացի մասնակիցների հետ։

Փառատոնի հայկական կողմի համակարգողը Վիգեն Ավետսին է, իտալական կողմի համակարգողը՝ Ռոբերտո Ռավալին։

Նյութի աղբյուր՝ mskh.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s