Հայաստանում մինչև այժմ չի եղել այսքան երջանիկ պահ

12345678995-1

  • Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարինորն էր Հայաստանի համար տարվա ամենամեծ ձեռքբերումըի՞նչ փոփոխություններ դուք նկատեցիք։
  • Ուզում եմ շեշտել, որ Հայաստանում մինչև այժմ, այս 30 տարվա ընթացքում չի եղել այսքան երջանիկ պահ, գզվռտոցից հեռու։ 30 տարի գզվռտոցը շարունակվել է։ Ամենախաղաղ և ամենաբերկրալի պահը Հայաստանում 2018-2019 թվականներն էին։ 2018-ը մի փոքր լարված էր, իսկ 2019-ին հոգևոր ծաղկման շրջան է սկսվել, մարդիկ այդ ազատությունը սկսեցին զգալ։ Իհարկե, ոչ բոլորը, բայց ազատ ապրելու, ազատ մտածելու, չվախենալու շունչն ու իրականությունն արդեն մեր պետականության անբաժան մաս է կազմում։ Սա շատ մարդիկ չեն նկատում, բայց դա է իրականությունը։ Հայ մարդն արարում է իր հայրենիքում և չի վախենում որևէ մեկից։ Վախի մթնոլորտը, որ ստեղծվել էր հենց առաջին օրվանից, երբ հատուկ մտածված ձևով ճնշումների առկայությունը կարևորվում էր Հայաստանում, այսօր այդ ճնշումները չկան և այլևս չեն լինի։ Այդ վստահությունը, որ դու ապրում ես քո պետության մեջ, այլ ոչ թե ժամանակ ես անցկացնում, մինչև ինչ-որ բան փոխվի, այդ մթնոլորտն արդեն կայացած է։ Ես ամենամեծ նվաճումը դա եմ տեսնում։ Որովհետև երբ մարդն ապրում է այդ իրավիճակում, միգուցե չի նկատում, բայց երբ կողքից ես նայում, ավելի պարզ տեսնում ու գնահատում ես։
  • Ի՞նչ խնդիրներ են դեռ մնացելորոնք ժամ առաջ լուծման կարիք ունեն։
  • Իմ կարծիքով, խնդիրներ այլևս գոյություն չունեն։ Սա գործընթաց է, որ պետք է շարունակվի։ Դրանք խնդիրներ չեն, այլ բնական ընթացք է, որի մեջ պետք է լինեն լուծումներ, կազմակերպչական հարցեր։ Ընդհանուր առմամբ, մենք այլևս որպես այդպիսին խնդիրներ չունենք։ Ընդամենը պետք է լավ աշխատել, որի համար կան բոլոր նախադրյալները։
  • Տարվա ընթացքում քիչ չէին տարբեր թեմաներով քննարկումներըմասնավորապեսազգայինապազգայինիհայրենասերդավաճանի։ Սրանք արհեստական թեմանե՞ր էինոր ներմուծվեցին մեր հասարակության մեջ։
  • Բնական է, որ կլինեն որոշ ուժեր, որ չեն ցանկանում իրենց համով կտորները կորցնել, և կլինեն որոշ մարդիկ, որոնք աշխատում են իրենց հարստությունը, վաղվա բարեկեցությունը պահպանելու համար, բայց նրանք էլ արդեն չունեն առաջվա հնարավորությունը։ Այսօր նոր հայ է ապրում, որի հետ հին ձևով շփվողները ձախողվելու են։ Այսօր իրենց ժամանակվա վախի մթնոլորտը չկա, մարդիկ չեն վախենում, արդեն սկսում է ճշմարտությունը հաղթանակել։ Այս ամբողջ պայքարը հենց նրա համար է, որ ճշմարտությունը հաղթանակի։ Այսօր դեռ դատական համակարգը ենթարկվում է որոշակի ցուցումների այն մարդկանց կողմից, որոնք իրենց նշանակել են։ Նրանք վախենում են, որ դատարանն արդար կդատի, իսկ ո՞ր գողը կուզի, որ արդար դատարան լինի։ Գողը կուզի, որ կաշառքով ինքն իրեն մաքրի, դրա համար կվճարի։ Բայց հիմա այդպիսի բաները կամաց-կամաց էլ չեն անցնում։ Հետևաբար, կլինեն որոշ ընդհարումներ, սակայն դրանք շատ աննշան ու անիմաստ են դառնում։ Հետևաբար, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։
  • Ձեր կարծիքով Հայաստանի նկատմամբ արտաքին աշխարհում ա՞յլ մոտեցում կաքան նախկինում էր։
  • Միանշանակ, քանի որ այսօր Հայաստանն իրավունք ունի որոշելու։ Առաջ որոշում էին օլիգարխները, իսկ օլիգարխներից, այսինքն հանցագործներից բոլորը զգուշանում են։ Այսօր Հայաստանի հետ շփվում են որպես պետության։ Սա արդեն Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Ալեքսանյանի Հայաստանը չի, այլ կա պետականություն, որի հետ քաղաքակիրթ աշխարհը շփվում է։ Գուցե Ռուսաստանը կցանկանար, որ Գագիկ Ծառուկյանը լիներ, կամ Ռոբերտ Քոչարյանը լիներ, որ ինչ ուզեին, վերցնեին Հայաստանի ձեռքից։ Այսօր Հայաստանի հետ Պուտինը պետք է հաշվի նստի, և ոչ միայն Պուտինը, այլև ամբողջ աշխարհը։ Ընդ որում, պետք է հաշվի նստեն ոչ թե Քոչարյանի կամ Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության հետ։ Այսինքն Հայաստանն այլևս անձնավորված պետություն չէ, այլ վստահելի սուբյեկտ միջազգային ասպարեզում։
  • Վերջին տարում շատ է խոսվում Հայաստանում ատելության մթնոլորտի մասին, նշելով, որ այն մտահոգիչ չափերի է հասել։
  • Ես կարծում էի, որ ատելության մթնոլորտն ավելի ուժեղ կլինի։ Նման փոփոխություններից հետո, նման շրջադարձից հետո պետք է ավելի մեծ լիներ ատելության մթնոլորտը, նման դեպքերում հնարավոր են լինում նաև արյունահեղություններ, բայց քանի որ հայ ազգը բարձրագույն արժեքներ կրող ազգ է, հավատացյալ ազգ է, չգնաց այդ արկածախնդրություններին, չտրվեց զգացմունքներին։ Գիտեք, արդեն 30 տարի հայը պատրաստվում է այս օրվան և այնքան ծանրակշիռ է թալանչիներից ազատվելու իր ցանկությունը, այնքան էր ժողովուրդը զզված այդ կեղեքիչներից, որ նրանք երկնքից աստղեր էլ իջեցնեն, միևնույն է, ժողովրդից իրենք արդեն օտարված են։ Հետևաբար, ինչքան էլ ասենք, ինչքան էլ խոսենք, ատելության մթնոլորտից, հանրության մեծ մասի մոտ դա արդեն գոյություն չունի։

Նյութի աղբյուր՝  Lragir.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s