Վիգեն Ավետիսը  հանդիպումը «Վարկ» գեղարվեստական դպրոցի սաների

vigՀայ քանդակագործ Վիգեն Ավետիսը քույր քաղաքների համագործակցության շրջանակում հանդիպում է «Վարկ» գեղարվեստական ավագ դպրոցի սաներին։
Հիշեցնենք, որ անցյալ գարնանը Կավրիլիայում անցկացվող «Sublime Stone» քանդակների սիմպոզիումին մասնակցում էր հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, որը նաև «Տոսկանա» ստեղծագործության հեղինակն է։ Նա այժմ գտնվում է Պիացա Բեռլինգուերում և հինգշաբթի օրը հանդիպեց Մոնտևարկիի գեղարվեստական ավագ դպրոցի սովորողներին։ Այս առիթով արվեստագետը շրջել է Մոնտևարկիյի դպրոցի դասասենյակներով և գեղարվեստական արհեստանոցներով ՝ զրուցելով դասավանդողների և տնօրենի՝ Կիարա Կասուչիի հետ: Դա ոչ միայն մշակութային մակարդակի հանդիպում է, այլև՝ իրական մտերմության սկիզբ։ Քույր քաղաքների համագործակցության արդյունքները սեբաստացի սովորողները և ուսուցիչները կտեսնեն արձակուրդների ընթացքում։ Իտալացիների խումբը մարտ ամսին կայցելի Հայաստան՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ Երևանի ամենահեղինակավոր դպրոցներից մեկը, որտեղ Վիգեն Ավետիսը, Քանդակի դպրոցի տնօրենն է: Հայ սովորողները փոխադարձ այց կկատարեն հաջորդ տարի ՝ գալով Վալդառնո: «Մեր սովորողների համար սա եզակի հնարավորություն է՝ խորացնելու արվեստի մասին ուսումնասիրությունները, բայց նախ և առաջ այն հնարավորություն կտա ընդլայնել նրանց աշխարհընկալումը՝ կապ հաստատելով այդպիսի հարուստ և տարբեր մշակույթ ունեցող երկրի հետ»:
թարգմանությունը՝ Մարիամ Սարդարյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s