Թուր Կեծակին

Թուր Կեծակի ավանդաթրի կերտման վերջին աշխատանքները.

Թրեր կռեցե՛ք վարպետ դարբնությամբ՝ պողպատե՛, սուրսա՛յր,
Քուրաներում թեժ ձևելով ժայռից կորզած մետաղներ,
Մկանուտ աջով հարվածներ տվեք զնդանին՝ զնգա՛ն
Անիրավներին հայրենյաց հողից վտարող զենքեր:

Կռեցե՛ք թրեր՝ բռնակներից վեր՝ ցայտք որոտմունքի,
Ոնց երկնակարկառ ծառը մեր կենաց՝ երկայն, ուղղաձիգ,
Հանձնեցեք նրան, ով բազկին ունի Խաչ պատերազմին,
Հանց Դավթի ձեռքին քառսուն ջաղացքար կտրող Կեծակի:

Թրեր կռեցեք՝ վանակատ քարի ամրությամբ փորձված,
Որպես հաղթության և արարչության խորհուրդ և իմաստ,
Բովքի ջերմության ուժով կարծրամուր, ձուլվածքով անջարդ,
Բյուր հազար կոփված քաջերի համար կռեցեք դրանք:

Թող այրեր կրեն, ովքեր անբեկ են և կառաջնորդեն,
Եվ նրանք, որոնք զենքով են ձևում սահմաններն իրենց,
Ովքեր բանտված՝ քարանձավները մի օր կճեղքեն,
Եվ պիտ արձակվեն, որ պայքար մղեն հանու՛ն, ոչ՝ ընդդեմ:

Հասմիկ Սարգսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s