Իմ պայքարն ընդդեմ բազալտի

Գրառումը՝ Լևոն Հարոթյունյանի բլոգից

2019 թվականին Վիգեն Ավետիսի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի երևանյան-միջազգային ամենամյա փառատոն»-ին ինչպես գիտենք ես նույնպես մասնակցել եմ, բայց մասնակցեցի ուշացումով՝ հարգելի պատճառներով:

Ներկայացրեցի հետևյալ էսքիզը․

Աշխատեցի բազալտի վրա։ Ի դեպ ասեմ, որ սա իմ առաջին աշխատանքն էր բազալտի հետ։ Այդ ժամանակ ես 18 տարեկան էի։

Հենց առաջին աշխատանքի ժամանակ ես զգացի բազալտի անկոտրում կամքը։ Բազալտը շատ դիմացկուն քարի տեսակ է։ Այնպես որ, միայն հատիչով և մուրճով աշխատել չէր ստացվում, օգտագործում էի նաև տեխնիկա։ Ժամանակի սղության պատճառով այն մնաց անավարտ:

Ես փորձել եմ պատկերել քամանչա նվագողին՝ իմ իսկ հորինված դետալներով։ Հետագայում հենց այս էսքիզի հիման վրա պատրաստեցի փոքրիկ արծաթե վզնոց:

Ինչպես գիտենք՝ հուլիսի 27-ին կրթահամալիրի վոկալի ուսուցիչ՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ուսուցիչ-բարեկամ, Երևանի պետական կամերային երգչախմբի մեներգիչ, երգիչ, Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է: Այդ իսկ պատճառով՝ քանդակը բերեցի ավարտուն տեսքի, որպեսզի երկուշաբթի օրը ժամը 12:00-ին կատարվի քանդակի բացման արարողությունը, որը նվիրվելու է Սեյրան Ավագյանի հիշատակին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s