Մեր ուղևորության նպատակի մասին՝ մի գտնված քարին կանգնած

կանգնած

Հայաստանը Երևանը չէ, մայրաքաղաք-պետություն չէ. շատերս ենք ասում տարբեր առիթներով։ Այսպիսի արձանագրում ունեցավ նաև մեր շաբաթ օրվա ավարտը, երբ դուրս եկանք Երևանից,  անշտապ անցանք երեք ժամվա ճանապարհ, հասանք Ստեփանավան-Վարդաբլուր, քայլեցինք, դադար առանք, վերադարձանք․․․

Հեշտ է Քնարիկի, Ալիսի պես ուղևորների հետ, հավատարիմ-հաստատուն․ Կարինե Մացակյան գլխավորը վերջին պահին ջերմեց-մնաց. նա սքանչելի է, բայց ճամփի հուսալի ընկեր չէ․․․ Այդպես և Վիգեն Ավետիս առաջնորդը մեր փառատոնի․․․ Պիտի այսպիսի առիթն օգտագործեր, բայց վերջին պահին էլի՝ սեղան-հյուրեր-աղմուկ․․․ Ալիսի-Քնարիկի հետ հեշտ է․ խնամքով պատրաստված, ուշադիր, հետաքրքրված մեզ սպասող հայտնաբերումի աշխարհով, նրա մարդկանցով․․․ Շնորհակալ եմ։ Մեր վարորդ-ուղեկից Արմիկն էլ ճամփի լավ ընկեր է, չի ծխում, կոկիկ-մաքուր-անաղմուկ․․․ Ո՛չ հեռախոսի կարիք կա, ո՛չ հիշելու, ո՛չ նկարելու, ո՛չ գրանցելու։ Մեր ուղևորության նպատակի մասին մի գտնված քարին կանգնած այսպիսին ճանապարհին անթիվ, բա՜ կանաչ քարափները․․․ Պատմում եմ։

Փառատոնային այցելություն Վարդաբլուր.
տեսանյութը ՝ Քնարիկ Ներսիսյանի

Վարդաբլուրն ինձ չի մոռացել, ու մինչ վարպետ Գրիգոր Մանուկյան քանդակագործին գյուղապետարանի առաջին հարկը բռնած լուսավոր արհեստանոցում կհանդիպենք, ինձ շրջապատում են իմ հարյուր տարվա ընկեր-գործընկերները, ակտիվացնում են դպրոցի 100-ամյակի առիթով իմ 1996թ. այցելության հուշերը, տպավորությունները… Վարդաբլուրցի քանդակագործ Գրիգորի Կոմիտասի հուշարձան, պատվանդան. ես բարձրանում եմ, ինձ տեսագրում են Քնարիկն ու Ալիսը, որ դուք հիմա լսեք ինձ, սիրասուն ազգ․․․

Շատ խոստումներ չեմ տվել, տեր եմ, վարպետի արհեստանոցը՝ իր կանաչ շրջակա աշխարհով, կարող է ու պիտի դառնա Վարդաբլուրի դիտարժան վայրը։ Այսպիսի կենսագրություն ունեցող, Կոմիտասին- Թումանյանին-Զորավար Անդրանիկին հանդիպակած շենը պիտի ստեղծագործ մարդու արժեքն իմանա․․․ Ինչպես Կոմիտասի արձանի դիմաց, գյուղացի քարագործ վարպետ Արամ Գալստյանի, իր աղբյուրի շուրջ, մտքերս խառնվում են իրար։ Աղջիկները հսկում են, որ չոգևորվեմ, նոր պարտքեր չգումարեմ իմ բազում ճամփորդություններից կուտակածին․․․

Դպրոցի բակում է Գրիգոր քանդակագործի հաջորդ աշխատանքը․․․ Հեղինակային իրավունքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը նկատելի էր, ցավոք, ամենուր, վարպետի Վարդաբլուրի և Ստեփանավանի հուշարձաններին… Վարպետը չի սիրում իր հուշարձանները անունով կոչել, ինչպես իր անհամար ջրաներկ աշխատանքները․․․ Բանաստեղծություններ է գրում, ժողովածու ունի, քանդակում է, տասնյակ իրագործման սպասող մանրակերտեր տեսանք, միշտ ջութակով, այս անգամ հեղինակային երգեր կատարեց կիթառով իր այնքան համեստ, գյուղական խրճիթում, սեղանի շուրջ․․․ Գրիգոր Վարպետը շարունակ հեծանվի վրա է, ինքը հեծանվով, մենք ոտքով անցանք Գարգառ գետի հովտով, յոթ  ծովերի աշխարհով․․․ կորչելու աշխարհ է, տանում է, դեպի Սուրբ Սարգիս՝ տեղի լոլոզիկ սարի գլխին․․․ Էնտեղից ետ չեն վերադառնում․․․ ճանապարհ է դեպի անհուն․․․

Գրիգորը Ստեփանավան քաղաքում ութ գործ ունի, երեքը՝ Վարդաբլուրում,  չորսը՝ Ստեփանավան քաղաքի N6 բարեկարգ միջնակարգ դպրոցի բակում, մեկ մոնումենտալ քանդակ Ստեփանավանի հրապարակում․․․ Ալիս քանդակագործի մտքով դրանք բոլորը հավաքվեցին․․․ հրապարակում, դարձան մոդեռնիզմի բաց ցուցադրություն․․․ Դիմացդ առանցքով Ձորագետի բարձր, երկար կամուրջն է․․․ Այսպիսի ուժեղ ազդեցություն քիչ քաղաք ունի․․․ Առողջարանային, Ձորագետի ափերին փռված Ստեփանավանը կարո՞ղ է Գրիգոր Մանուկյան քանդակագործի ու իր դպրոցի պատվեր ձևակերպել-կազմակերպել։

Փառատոնային այցելություն Վարդաբլուր.
լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s