Շաբաթվա ամփոփումը վարպետ Գրիգորի ներկայացմամբ

Օգոստոսի 24-28-ը, ժամը՝ 10:00-13:00 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում տեղի ունեցավ վարդաբլուրցի վարպետ-քանդակագործ՝ Գրիգոր Մանուկյանի փառատոնային պարապմունքները ջրաներկի տեխնիկայով։

Մեկ շաբաթվա պարապունքները գրավոր տեսքով ամփոփում է վարպետ-քանդակագործ՝ Գրիգոր Մանուկյանը:

25.08

Կար՞ող եմ » Ջութակ-ջրաներկ » դասին Տեար Բլեյանից հարցնել, թե ինչպես իր փորձով ճիշտ սնվել,ապրել,որ վաթսունն անց լինել երեսունհինգի պես…

…..

Այսօր էլ վարունգ նկարեցինք՝ իր բոլոր գույներով, բացատրություններով, վաղը մի ուրիշ բանջարեղեն, երեխաներին ավելի հասանելի… Իհարկե ջութակի նվագով և ուրախ ծիծաղով…Վաղը նույնպես ժամը տասից — մեկը այնտեղ կլինեմ, — համեցեք… Սիրով՝ Գրիգոր.

26.08

Այսօր ամենաաշխուժն էր,մեկը մյուսի ետևից տարբեր խմբեր եկան գնացին,շատ ջերմ,սիրելի տարբեր հասակի երեխաները արագ հարազատանում են ինձ և սիրում են ջութակն ու ջրաներկը:

****

Նորանոր գործեր տեղադրելու ջերմ առիթներ ունենանք ..

27.08

Առաջին նկարը՝ Արատեսում քանդակելու համար… և ձմերուկով իմ նկարը՝ վաղը երեխաներին ցույց տալու օրինակ:

***

Այսօր ձմերուկ նկարելու օր էր, շնորհակալություն,սիրելի Ալիսան արդեն ամեն ինչ պատրաստել էր՝ ձմերուկը, նկարչական պարագաները,թղթերը: Ինչպես միշտ հետաքրքրություն կար և երեխաները անհամբեր անցան գործի,մեզ միացան նաև նկարիչ ընկերներ… Բացատրությունները՝ընդհանուր և առանձին-առանձին իհարկե արդյունք են տալիս…Վերջում էլ համտեսեցինք քաղցր ձմերուկը:

28.08

Այսօր՝ հինգերորդ օրը կուզեյի նորից հավաքվել Մայր դպրոցի բակում,այս անգամ ՀՈՂԸ նկարելու համար, բացատրելով, որ սա յուրօրինակ մի Հողագունդ է տիեզերքում, որտեղ մենք ապրում ենք, որտեղ կան կյանքի բոլոր բարենպաստ պայմանները՝ ջուրը, թթվածինը, արևի լույսն ու ջերմությունը, կենարար միջավայր ստեղծելով կենդանական — բուսական աշխարհի համար…Որտեղ ապրում է բանական ՄԱՐԴ արարածը՝ ՄԵՆՔ, ով իմաստավորում է տիեզերքը … Ծնվում, մեծանում ենք, անընդհատ սովորում ենք, բացահայտում ենք ու ստեղծագործում … Այսօր նկարում ենք ՀՈՂԸ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s