Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք
Սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 14։00-ին, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց կհյուընկալի քանդակագործ ՀՆՄ անդամ ՀԳՊԱ քանդակի ամբիոնի լաբորանտ Նարեկ Կնյազյանին։ Երիտասարդ քանդակագործը հանդես կգա վարպետության դասով, Երևանյան փառատոնի շրջանակներում։ Սովորողների հետ կաշխատի էսքիզների ստեղծման վրա, որոնք հետագայում կմեծացվեն և կզարդարեն կրթահամալիրի ելուստները։

«Լուսաբաց»
2016թ. բրոնզ, գրանիտ

«Կինը մոդեռն միջավայրում»
2017թ. Բրոնզ, փայտ