Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք

Հազարան Հաւքը գտնենք, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնայ․․․ Դրախտի կարգն է, արդար ու ներդաշնակ Արար աշխարհը․․ 

Քանդակագործների ստեղծագործական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նախագիծ

Սկսվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնած քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքը։ Այս տարի փառատոնը որպես քանդակագործների ստեղծագործական հավաք կազմակերպումը մասնակիցներին ավելի լայն հնարավորություն է տալիս ազատ ստեղծագործելու համար։ Կրթահամալիրում կազմակերպվող հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներում, կրթական փոխանակումներով, Բլեյան բաց ցանցով, Գագարին նախագծով «Հազարան հավք» հեքիաթը դառնում է ուսումնասիրության և ինքնաբացահայտման հաջողված նախագիծ։ Ահա ինչու՝ քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի՝ մեր հայտարարած ամենամյա փառատոնի 2021թ. ստեղծագործական հավաքը կազմակերպվում է հեքիաթի խորհրդով, որպես քանդակագործական բաց, ստեղծագործական հավաք՝ Հազարան հավք․ Անմահական այգի։

Քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, կավ, փայտ, որմնանկար, կանաչ թումբ, քարափ․….

Աշխատանքները կիրականացվեն կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում (քարի մշակում), կրթահամալիրի տարբեր արվեստանոց-արհեստանոցներում՝ քանդակագործության, մետաղամշակման, բրուտագործության, փայտամշակման, գեղանկարչության, գծանկարչության, ոսկեգրոծական, ջերմոց-լաբորատորիա…, մասնակիցների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, բնակավայրում…

Ստեղծագործությունների թեմատիկան՝ «Հազարան հավք» հեքիաթից։ Աշխատանքները ձևավորելու են  կրթահամալիրի պարտեզ-պուրակները։

Քանդակագործների ստեղծագործական հավաքի պաշտոնական ամփոփում՝ 2021թ. հուլիսի 1-ին՝ Փառատոնային պուրակում, կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։ Ցանկացողները կարող են շարունակել աշխատանքը՝ օգտվելով կրթահամալիրի ծառայություններից (կացարան, սնունդ, տեխնիկական աջակցություն)։

Մասնակիցներին կտրվեն վկայագրեր։ Ընտրված աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն։

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, քանդակագործ Վիգեն Ավետիս

Նյոյթի աղբյուր՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s