Հնարավորություն

Հնարավորություն պատմում է քանդակի մանկավարժական ակումբի մասնակից Լիլիթ Գասպարյանը

Այսպես կանվանեի այն հանդիպումը, որը հետագայում հնարավորություն ընձեռեց հաճախել Քանդակի ակումբ։ Այստեղ ինձ իսկական անակնկալ էր սպասում. ես գտնվում էի կախարդական աշխարհում, որտեղ փերին Ալիսան էր։ Հենց նա էր ստանձնել ուսուցչի դերը և համբերատար լսում ու պատասխանում էր բոլորի հարցերին՝ նպաստելով այս կամ այն քանդակի ստեղծմանը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ ուսուցումն անվճար էր և կարելի էր իրականացնել ցանկացած երազանք։ Սա ուզում եմ շեշտել, քանի որ մեր օրերում, թերևս, բացառիկ դեպք է, երբ ուսուցումն անվճար է։ Միակ վարձը ժամանակն է, որը նվիրում ես ավելի կարիքավոր մարդկանց։ Ժամանակ, որի ընթացքում ստեղծվում են քանդակներ, կենցաղային տարբեր առարկաներ, որոնց հասույթը նվիրաբերվում է արցախյան պատերազմի արդյունքում տուժած մեր հայրենակիցներին։ Ահա այս գիտակցությունն է, որ համախմբում է մարդկանց գաղափարի շուրջ, ինչի համար ուրախ եմ և շնորհակալ։

Оставьте комментарий