Կանոնադրություն

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  
ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍԻ ՔԱՆԴԱԿԻ
ԴՊՐՈՑԻ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 05.03.2019թ. նիստում

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կրթահամալիր) Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, որպես ուսումնական կենտրոն (այսուհետ՝ դպրոց), կրթահամալիրի մասնաճյուղ է:
  2. Դպրոցի ղեկավարին (այսուհետ՝ Ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  3. Դպրոցը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  4. Դպրոցը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու Կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  5. Դպրոցի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  6. Դպրոցը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոցի կանոնադրություններով:
  7. Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Րաֆֆու 69/1:
  8. Դպրոցը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  9. Կարճ անվանումն է` Քանդակի դպրոց:
  10. Դպրոցն ունի էլեկտրոնային բլոգ` sculpturemskh.wordpress.com, որը գործում է որպես դպրոցի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
  11. Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, (այդ թվում՝ օտարերկրյա) և կազմակերպությունների հետ:

 II. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

12. Դպրոցի գործունեության առարկան Կրթահամալիրում մշակվող հեղինակային հանրակրթական ծրագրերով սովորողների ընտրությամբ դասընթացների, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ մասնագիտական ուսուցման մոդուլների, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի շրջանակներում դասընթացների, ակումբների կազմակերպումն է, մշակութային դաստիարակությունը, քանդակագործության հետ ծանոթացումը, ընդհանուր և մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորումը:

13. Դպրոցի գործունեության նպատակներն են`

  • քանդակագործության ազգային ավանդույթների վերականգնումը,
  • քանդակագործության ժամանակակից ձևերի և զարգացման միտումների հետ ծանոթացումը,
  • տեսական և գործնական դասերի անցկացումը:
  1. Դպրոցի խնդիրներն են.
  • քանդակի ցուցահանդեսների, վարպետաց դասերի և բաց դասընթացների կազմակերպումը,
  • ակադեմիական դասընթացների կազմակերպումն ու անցակցումը,
  • գործնական աշխատանքների անցկացումը և հետագա քննարկումը,
  • տարբեր նյութերի հետ աշխատանքի նրբությունների քննարկումը և գործնական իրականացումը,
  • տարիքային տարբեր խմբերի համար հատուկ տեսական և գործնական դասավանդման ծրագրերի մշակում և ներդրում,
  • արվեստագետների արվեստանոցներ և թանգարաններ այցելությունների կազմակերպում,
  • դասընթացների կազմակերպում բնության գրկում և այլ հնարավոր վայրերում,
  • քանդակի միջազգային և հանրապետական սիմպոզիումների կազմակերպում՝ ապահովելով աշակերտների անմիջական մասնակցությունը անվանի քանդակագործների աշխատանքներին,
  • այցելություններ Հայաստանում գտնվող քանդակների վայրերը,
  • զուգահեռաբար ապահովել քանդակագործությանն առնչվող որոշ արհեստների ներառումը կրթական գործընթացում (ոսկերչություն, արծաթագործություն, դարբնություն, և այլն),
  • արվեստաբանական գրավոր վերլուծությունների և դրանց քննարկումների կազմակերպում,
  • ակադեմիական որոշակի ժամանակահատվածը մեկ կազմակերպել աշակերտների ստեղծագործությունների գրավոր մեկնաբանություն հեղինակների կողմից և դրանց քննարկումը,
  • տեսական և գործնական որոշ դասընթացների անցկացում իտալերեն լեզվով,
  • համագործակցություն Ֆլորենցիայի, Կարարայի և այլ գեղարվեստի ակադեմիաների քանդակագործության բաժինների հետ,
  • համագործակցություն և փորձի փոխանակում հանրապետության և արտերկրի այլ նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ,
  • ուսումնական հավաքների, գիտաժողովների կազմակերպում,

 

III. ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոցի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոցն ունի փակ և բացօթյա արվեստանոցներ, մասնագիտական հումք, ուսումնական գործիքներ, և այլն:
  2. Դպրոցի ղեկավարի համաձայնությամբ կրթահամալիրի աշխատողը, սովորողը կարող են վճարովի աշխատանք կատարել:
  3. Ուսումնական, գիտահետազոտական հավաքները կազմակերպվում են ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցում ընդգրկված նախագծի՝ Տնօրենի հրամանով:
  4. Դպրոցի սովորողների ուսումնառությունը կազմակերպվում է ըստ կրթահամալիրի դպրոցների, Քոլեջի և Դպրոցի դասացուցակների:
  5. Դպրոցի սովորողների մասնագիտական փորձառությունը կազմակերպվում է դպրոցի ղեկավարի և Տնօրենի համատեղ հրամանով:
  6. Մեծահասակների կրթությունը կազմակերպվում է սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

 

IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

21. Դպրոցի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Ղեկավարը:

22. Դպրոցն ունի մասնագիտական խորհուրդ՝ կազմված հանրապետության մասնագետներից: Խորհրդի անհատական կազմը Ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Տնօրենը:

23. Ղեկավարը`

  • կազմակերպում և ղեկավարում է դպրոցի ընթացիկ գործունեությունը.
  • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Քանդակագործության դպրոցի զարգացման ծրագիրը.
  • վարում է դպրոցի բլոգը.
  • Կրթահամալիրը դպրոցի ղեկավարի հետ համակարգում է սովորողների այցը դպրոց, կազմակերպում է սովորողների ուսուցումը.
  • սովորղներին ծանոթացնում է աշխատանքի անվտանգության կանոններին.
  • անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առաջին բժշկական օգնություն.
  • վերահսկողություն է իրականացնում դպրոցի ինքնասպասարկման աշխատանքների կազմակերպմանը.
  • հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարմանը և պահպանմանը.
  • սահմանված կարգով ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • կնքում է լրացուցիչ կրթության պայմանագրեր.
  • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • դպրոցի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
  • Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատողին լրավճար, պարգևավճար նշանակելու մասին.
  • պատասխանատվություն է կրում դպրոցին հատկացված արհեստանոցների, տարածքների, նյութերի, գործիքների և սարքավորումների համար.
  • կատարում է Տնօրենի հանձնարարությունները.
  • ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
  1. Մասնագիտական խորհուրդը հետևում է դպրոցի աշխատանքներին, տալիս անհրաժեշտ խորհրադատվություն, մասնակցում հավաքների և գիտաժողովների կազմակերպմանը:

 

V. ԴՊՐՈՑԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

25. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրոցին հատկացնում է գույք և աշխատանքային գործիքներ (քարի տարբեր տեսակներ, կավ, գիպս, պլաստելին, մոմ, նկարչական և գրենական պիտույքներ, և այլն),

26. Ղեկավարը պատասխանատու է դպրոցին հանձնված արհեստանոցների, տարածքների, նյութերի, գործիքների և սարքավորումների նպատակային օգտագործման, պահպանման և խնամքի համար:

27. Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, լրացուցիչ կրթության վճարներից, ստացված արտադրանքի յուրացումից՝ Կրթահամալիրում սահմանված կարգով, նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:

28. Դպրոցի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը: