Ձնե քանդակների փառատոն

81930341_1276026935936228_562198673446928384_nՁնե քանդակների փառատոն Արատեսի դպրական կենտրոնում։
Փետրվարի 3-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կմեկնարկի Ձնե քանդակների սիմպոզիումը։
Մասնակիցները՝ հրավիրված քանդակագործներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, գեղարվեստի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ։ Կլինի նաև մարզական, մշակութային բաղադրիչ։
Մասնակիցների գիշերակացը և սնունդը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի կացարաններում։
Մասնակցության համար լրացնել հայտը, կամ զանգահարել 077 78 82 84 հեռախոսահամարին։

Համակարգումը՝ Քնարիկ Ներսիսյանի

Ֆեյսբուքյան հրավերը։

Նախագծի տևողությունը՝ 5 օր

Մասնակիցներ՝ քանդակագործներ. ուսանողեր, սովորողներ, հյուրեր

Ժամանակահատվածը՝ Փետրվարի 3-7

Նախագծի ղեկավար՝ Ալիսա Դանիեյան (հեռ. 094159597)

Անելիքները ըստ օրերի

1-ին օր

Ժամանում,  իրերի տեղավորում, տարածքի ծանոթացում

2-րդ օր

Սիմպոզիումի բացում

3-րդ օր

Աշխատանք + զվարճանք (սահնակներ, խաղեր)

4-րդ օր

Աշխատանքների վերջնական տեսքի բերում, սիմպոզիումի փակում։ Վկայականների հանձնում, պարգևատրում

5-րդ օր

Վերադարձ

Սնունդը՝ մասնակիցների և կրթահամալիրի հաշվին, գիշերակացը տնակներում: Հաճախակի թեյախմություններ, գործիքները նույնպես կրթահամալիրի կողմից:

Оставьте комментарий