Արտ միջավայր

img_9995

 

Բանգլադեշյան պլեներ 2020

Նպատակը և խնդիրները

Նախագծի նպատակն է ընտանեկան դպրոցում, սվորողների, ընտանիքի անդամների, կրթահամալիրի ծնողական, մասնագիտական համայնքի և հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչների, դասախոսների, պատանի, երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, որպես կրթամշակութային երկխոսություն:

Նախագծի  խնդիրներն են «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» ծրագրի, «Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնության նախագծերի իրականացում ընտանեկան դպրոցում, կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում՝ Բանգալդեշյան պլեներ (նկարչություն բաց երկնքի տակ), կրթահամալիրի շենք-շինությունների արտաքին պատերի նկարչական և ռելիեֆային ձևավորում, լանդշաֆտի, կանաչ գոտիների, պուրակների, ճեմուղիների ստեղծման, խաղողի թառմաների թարմացման-խնամքի, ընդլայնման էսքիզներ, առաջարկներ, լուծումներ, պերֆորմանսներ, համերգներ, թատերական, վարպետության պարապմունքներ։

Ազդեցություն և շարունակականություն

Նախագծի իրականացման արդյունքում որպես չափելի և որակական արդյունքներ կգրանցվի ընտանեկան դպրոցի հետ կրթամշակութային երկխոսության կայացումը, համագործակցային գործընկերային հարաբերությունների ձևավորումը, կրթամշակութային հաղորդակցության տարածաշրջանային, համայնքային  հարթակի ձևավորումը, միջավայրը դարձնել ավելի ուսումնական, ավելի խնամքով վերաբերվել ուսումնական ներքին տարածքներին` դրանք շարունակ դիտելով որպես ուսուցման հանրային գործածման տարածքներ:

 

Կրթահամալիրի միջավայրը՝ փառատոնային հարթակ

Աշխատանքային ուղղությունները ընտանեկան դպրոցում և հունիսյան ճամբարում

  • Վիգեն Ավետիս քանդակի դպրոցով մուտք Գեղարվեստ
  • Փառատոնային պուրակով մուտք Մայր դպրոց
  • Ուսումնական հնձանով մուտք քոլեջ
  • Կրթական պարտեզի Սարալանջով հյուսիս-հարավ անվտանգ անցում
  • Հարավային դպրոց-Մայր դպրոց անվտանգ անցում
  • Հարավային դպրոց-Ուսումնական ագարակ-Արևմտյան դպրոց անվտանգ անցում
  • Լանդշաֆտի, կանաչ գոտիների, պուրակների ստեղծման, խաղողի թառմաների թարմացման-խնամքի, ընդլայնման էսքիզներ, մոտեցումներ, ավարտուն նախագիծ
  • Կրթական պարտեզում  անվտանգ, լուսավոր, խնամված, ոռոգվող ճեմուղի, անցում, վերաիմաստավորման էսքիզներ, մոտեցումներ, ավարտուն նախագիծ
  • Ջերմոց լաբորատորիաներում կանաչ լուծումների, տնկիների ընտրություն, առաջարկներ
  • Կրթական շինությունների, արտաքին հարդարման վերաիմաստավորման էսքիզներ, մոտեցումներ, ավարտուն նախագիծ
  • Թաղամասում կրթահամալիրի մասնաճյուղերի ցուցանակներ․ էսքիզներ, ավարտուն նախագիծ
  • էսքիզների վերլուծություն և հիմնավորում:
  • Մասշտաբային հիմնախնդիրների կիրառում առարկայական միջավայրում
  • Իմ շենքը, իմ բնակարանը, իմ տունը, իմ այգին․ վերաիմաստավորման էսքիզ, ավարտուն նախագիծ
  • Բնակարանի, տան ինտերիերի նոր ու ստեղծական հայացք․ ընտանեկան դպրոց-աշխատարան, տան, բակ-պարտեզի նախագծային էսքիզների ստեղծում, ինտերիերի ձևափոխման, վերադասավորման աշխատանքներ
  • Կոսմետիկ փոփոխություններ, նոր միջավայր, նոր անկյունների ստեղծում
  • Գույքի, դեկորների ստեղծում, վերափոխում, ռեստավրացիա
  • Խորդանոցների ազատագրում․ հնամաշ իրերի հավաքում. հնամաշ իրերին նոր կյանքի փոխանցում
  • Կրկնօրինակների ստեղծում (գեղանկարներ, քանդակներ)
  • Շենքի, տան-բակ-պարտեզների ազատագրում ավելորդ իրերից, մետաղական ցանկապատերի փոխակերպում կանաչ պատի
  • Շենքի, տան բակ-պարտեզում ընթերցողական, հանգստի անկյունների ստեղծում, կանաչ գոտիների ստեղծում, երկրագործական աշխատանքներ, ծաղկոցների ստեղծում, ծառատունկ
  • Այլ․․․

Քանդակագործների ստեղծագործական հավաք կրթահամալիրում

  • Կրթական պարտեզի սարալանջը՝ ստուգատեսային հարթակ

Աջակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ուսումնական կենտրոն, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Մասնակիցներ՝  կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի տարատարիք ստեղծագործողներ, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչներ, դասախոսներ, սովորողներ, ուսանողներ։

Նյութի աղբյուր՝Քնարիկ Ներսիսյանի բլոգ

Оставьте комментарий