Գոհար Մխիթարյան

Հարավային դպրոցի՝ արդեն 4-րդ դասարանցի Գոհար Մխիթարյանի ընտանեկան դպրոցը  քանդակագործության փառատոնին ներկայացնում է հարթաքանդակների շարք:

Ողջու՛յն:
Այսօր ես կպատմեմ,
«Սասնա ծռեր» էպոսի, իմ ստեղծած քանդակների մասին։ Այս գեղեցիկ աշխատանքները պատրաստել ենք ընտանիքով։
Ընկեր Արևի խորհրդով, մայրիկիս և մորաքրոջս օգնությամբ պատրաստեցինք գեղեցիկ և հետաքրքիր քանդակներ։ Հաճախել եմ կավագործության պարապունքների և գիտեմ ինչպես պետք է աշխատել կավի հետ.
Նախ ես թրջեցի իմ ձեռքերը, հետո սկսեցի կավը հունցել։ Վերջացնելուց հետո սկսեցի պատրաստել փոքրիկ շրջանակներ և գործիքի օգնությամբ սկսեցի կավի վրա նկարել տառեր և դրանք ավելի գեղեցկացրեցի։ Տառերի վրա նկարեցի խաղողներ և տերևներ։Հաջորդ աշխատանքում մենք պատկերել ենք Սասունցի Դավիթին՝ թուր-կեծակին ձեռքին և իր ձիուն , որի անունը Քուռկիկ Ջալալի էր։ Մենք շատ երկար ենք աշխատել և մեր նկարը սկսել ենք սուր գործիքով։ Ես փորում էի կավը, որ ստանայի ձիու գլուխը։ Իսկ երբ սխալ էի անում մատս թրջում էի ջրի մեջ և փակում իմ սխալը ։ Աշխատանքը շատ դժվար էր, բայց մեզ մոտ ամեն ինչ ստացվեց։Ամառվա ընթացքում ես էլի կաշխատեմ և կանեմ ուրիշ աշխատանքներ։

106128052_1183894108646551_5497431228766004933_n
106266389_2542793112652190_8595219493528451076_n
106246058_1369736069891736_2535956463904433240_n
106264732_2328370904134768_2483756766866312894_n
106152890_318636939142045_4297904536850237496_n
75635962_304528940719171_4444003697048726749_n
106394928_1113239302379234_6136493305223463834_n
83769128_272484897400828_5906122524096251711_n
106471153_1697555370410165_7004018723803917022_n

Оставьте комментарий