Քանդակի ակումբ

321801049_2051017555088367_8680173609087718605_n

Նախագիծ

Քանդակի ակումբը իր գործունեությունը իրականացնում է ֆիզիկական միջավայրում, որտեղ էլ ստեղծագործական մտքեր ենք փոխանակում: Աշխատանքային նյութերը տարբեր են՝ կավ, թրծակավ, քար, փայտ, գիպս և այլն։

Ակումբը սկսում է նոր ավելի հմտորեն աշխատանքների մեկնարկը անցում Արտադրությամբ ուսուցման ստուգատեսին։

Քանդակի ակումբի գործունեության օրն ու ժամը

Յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 14:30

Նպատակ

Ավելի լավ ճանաչել արվեստի ճյուղերը, ծանոթանալ արվեստագետների կյանքին ու գործունեությանը: Քննարկումների միջոցով ավելի խորը կընկալենք թեմաները, երբ ամեն մեկս յուրովի կներկայացնի տվյալ արվեստագետի կյանքը և գործունեության ընթացքը:

Ինչի արդյունքում է կունենանք վաճառքի ապրանքներ։

Այս գործընթացը մանկավարժներին կօգնի սովորողների հետ տեխնոլոգիական աշխատանքներում:

Ուղղությունները՝

  • արտադրությամբ ուսուցման նախագծերը կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, տեխնոլոգիական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում
  • ուսումնական միջավայրի, ուսուցման պայմանների բարելավում. նորամուտներ
  • մարքեթինգ. ապրանքային տեսք (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզիա, պիտակներ, փաթեթավորում), հաշվառում, շտրիխ կոդ.
  • ցուցադրություն, իրացում (վաճառք)
  • ուսումնաարտադրական արհեստանոցների գործունեության, ծառայությունների մատուցման պատշաճ գրանցում

Մասնակիցներ

Ցանացողներ, նոր ընդունված մանկավարժներ, դասվարներ, տեխնոլոգներ և սովորողներ։

Միջավայր

«Վիգեն Ավետիս» քանդակի դպրոց, Artասահման (Րաֆֆի 69/1)

Տևողությունը՝ հունվարի 9-27-ը

Նպատակը՝ դասավանդողների հետ կստեղծենք ձեռքի աշխատանքներ, որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։

  • Մոմակալներ․ նյութը՝ գիպս, կավ
  • Դեկորատիվ իրեր՝ պանոներ
  • Օգտագործվող իրեր՝ ափսեներ, բաժակներ և այլն

Ընթացքում՝

  • էսքիզների,ստեղծում, մշակում
  • կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
  • գունային լուծումներ
  • ապրանքային տեսք, պիտակավորում

Արդյունքում

  1. ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  2. ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  3. ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն 
  4.  նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում 

Վերջնարդյունք

Աշխատանքները չորանալուց հետո կանցնենք մշակման փուլերին՝ հղկում, ներկում և թրծում։

Ամբողջ գործընթացը կներկայացվի էլեկտրոնային հարթակում։

Անհրաժեշտ նյութեր՝ 

  • Կավ 
  • Թրծակավ
  • Ակրիլ
  • Անգոբ
  • Ջնարակ
  • Վրձին

Оставьте комментарий