Մանկավարժական ճամբար 25.03֊29.03

Ժամանակահատված

Մարտի 25֊ից 28֊ը, ժամը` 12։50֊13։30

Նախագիծ

Քանդակի մանկավարժական ակումբը իր գործունեությունը իրականացնում է ֆիզիկական միջավայրում։
Աշխատանքային նյութերը տարբեր են՝  թրծակավ, անգոբ, ջնարակ։

Նախնական գործունեությունը լինելու է` ծանոթություն կավով աշխատանքային պրոցեսներին, ինչպես նաև աշխատելու ենք  չարխով։

Օրինակներ`

Բովանդակություն

Ճամբարի շրջանակներում  մանկավարժների հետ կաշխատենք թրծակավով, պատրաստելու ենք կիրառվող սպասք։ Սկզբում մասնակիցների հետ ընտրելու ենք իրենց նախընտրած սպասքի ձևը և դիզայնը, որը կներառի թեմատիկան, գույնը… Աշխատանքների չորանալուց հետո կանցնենք մշակման փուլերին՝ հղկում, ներկում և թրծում։

Մասնակիցներ

Մանկավարժական ճամբարի մասնակիցներ

Միջավայր

Քանդակի դպրոց, Artասահման (Րաֆֆի 69/1)

Վերջնարդյունք
Աշխատանքները կներկայացվեն <<Ձոն>> ստուգատես շրջանակներում։
Ամբողջ գործընթացը կներկայացվի էլեկտրոնային հարթակում։

Оставьте комментарий