Սասնալանջ կամ Մհերի դուռ

Սիրով հրավիրում ենք՝ մասնակցելու Քանդակագործների ստեղծագործական ամենամյա բաց հավաքին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Սասնա ծռեր․ Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ․ քանդակագործ՝ Վիգեն Ավետիս

Ստեղծագործական հավաքի պաշտոնական բացումը՝ 2020թ․ հունիսի 15-ին։

Հայտագրվելու  համար անցնել հղումով

Մասնակիցները՝ գործող արվեստագետներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչներ, դասախոսներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ՝ սովորողներ, ուսանողներ, ընտանիքներ։

Նյութերը՝ քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, փայտ, որմնանկար, ջրավազան, շատրվան, կանաչ թումբ….

Վայրը՝ աշխատանքները կիրականացվեն կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում (քարի մշակում), կրթահամալիրի տարբեր արվեստանոց-արհեստանոցներում՝ քանդակագործության, մետաղամշակման, բրուտագործության, փայտամշակման, գեղանկարչության, գծանկարչության, ջերմոց-լաբորատորիա…, մասնակիցների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, բնակավայրում․․․

Թեմատիկան՝ «Սասնա ծռեր» էպոս։

Աշխատանքները կձևավորեն Սարալանջը՝ որպես Սասնալանջ,  կամբողջանա Փառատոնային պուրակը՝ իր Ագռավաքար քարանձավով։

Հանդիպում են Սասնա հերոսները՝ 2020թ հուլիսի 1-ին ժամը 19:00 Սասնալանջին։

Փառատոնը կրթական շքերթով կամփոփվի Սեպտեմբերի 4-ին:

Պարգևներ՝ բոլոր մասնակիցներին կտրվեն վկայագրեր, իսկ ընտրված երեք լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն։

Փառատոնի կազմակերպիչ՝  «Վիգեն Ավետիսի» քանդակի դպրոց, քանդակագործ Վիգեն Ավետիս

Փառատոնի համակարգող՝ Լիլիթ Սարգսյան, հեռ․+37494460060, էլ․ հասցե lilitsargsyan@mskh.am

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Փառատոնի բլոգը՝ sculpturemskh.wordpress.com

Оставьте комментарий